«Ավագյան» ճարտարապետական արվեստանոցը զբաղվում է առանձնատների, բարձրահարկ բնակելի շենքերի, հասարակական նշանակություն ունեցող շինությունների նախագծմամբ և ինտերիեր դիզայնով։

Արվեստանոցի հիմնադիր Արա Ավագյանը ճարտարապետական գիտությունների թեկնածու է՝ Վանի թագավորության ճարտարապետական պատմությանը վերաբերվող թեմայով, ով քաջածանոթ է մեր ճարտարապետության պատմության ակունքներին և հստակ նպատակ ունի զարգացնելու և ժամանակակից շունչ հաղորդելու ճարտարապետական միջավայրին։
Ընկերությունն կյանքի է կոչել մի շարք ճարտարապետական նախագծեր, որոնց թվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնը, Մեղրիի «Դյութի Ֆրի» առեւտրի սրահը:Վերջերս ճարտարապետների պալատում կայացած մրցույթում առաջին մրցանակի արժանացավ ընկերության՝ Ազատության պողոտայում իրագործվելիք նախագծերից մեկը: Ստեղծագործ և գրագետ լուծումներ առաջարկող ճարտարապետների և դիզայներների շնորհիվ ընկերությունը պատվիրատուներին է հանձնում նորարարական առաջարկներով և ստեղծագործական լուծումներով նախագծեր` կյանքի կոչելով նրանց երազանքները:

«Ավագյան» ճարտարապետական արվեստանոց. այստեղ գաղափարները միախառնվում են իրականությանը: Այն է՝ պահպանել ազգային մտածելակերպն ու հայկական ճարտարապետության դիմագիծը, ինչպես նաև լինել ժամանակից և ապագայաստեղծ: