ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ԱԼԻԱՆՍ
գտնվելու վայրը՝ Սյունիքի մ., Մեղրի ք.
սկիզբը՝ 2012, ավարտված
1. շինարարական աշխատանքների ավարտ
2. Արամերեն արձանագրություն
3. գիշերային լուսանկար
4. էսքիզ
Մեր աշխատանքներից առաջինը, որի վրա ազդել է պատմական ոճը, «Duty free»-ի կառույցն է՝
Իրան-Հայաստան սահմանին՝ Արաքս գետի մոտ։ Կառույցը գտնվում է սահմանին և այն առաջինն է,
ինչ տեսնում է սահմանը հատողը, այդ պատճառով մեր նպատակն էր, որ շենքը արտացոլի մեր
պատմությունը և ճարտարապետական ոճը: Քանի որ տարածքը գտնվում է ռելիեֆի վրա՝
երկհարկանի կառույցը կառուցելու համար օգտագործեցինք այդ առանձնահատկությունը , որպեսզի
բեռների և այցելուների ճանապարհները չհատվեն:
Ճակատի ձևավորումն մյուս կամարների համեմատ ունի գերիշխող և շեշտադրված կամարակապ
հորինվածք և հանդիսանում է հիմնական մուտք՝ դեպի առևտրային գոտի։ Մյուս կամարների
կենտրոնում նախատեսված է անձնակազմի մուտքը։Որպես արտաքին տեսքի երեսպատման նյութ
օգտագործել ենք մեր ավանդական վարդագույն տուֆը։ Կառույցը ժամանակակից և թեթև դարձնելու
համար առևտրի սրահը ապակեպատ է։