ԴԱՎԹԱՇԵՆ

Երևան, Դավթաշեն | Ձոր 1 թաղամաս

Ժամանակակից բազմաբնակարան բնակելի համալիր՝ գլխավոր հատակագծում կառույցների V-աձև դասավորությամբ, արտահայտիչ ճարտարապետական լուծումներով և կանաչապատ միջավայրով։

Նախագծի գլխավոր առավելություններից մեկը բացառիկ համայնապատկերային տեսարանն է՝ դեպի վեհաշուք Արարատ լեռը և Դավթաշենի կամուրջը՝ ձորի գեղատեսիլ բնապատկերի ներքո։

Ընդարձակ պատշգամբները, ժամանակակից ճակատային լուծումներն ու բարեկարգ կանաչ տարածքները ստեղծում են միջավայր, որտեղ ճարտարապետությունը դառնում է բնապատկերի շարունակությունը։

1. Եռաչափ պատկեր Եղվարդի խճուղուց
2. Եռաչափ պատկեր Եղվարդի խճուղուց
3. Եռաչափ պատկեր Դավթաշենի կամրջից
4. Տեսարան Դավթաշենի ձորից՝ դեպի Արարատ
5. Գլխավոր հատակագիծ