ՅՈՒՎԵՆՏՈՒՍ


«Յուվենտուս» ակադեմիա․ սպորտային միջավայրի նոր տեսլական

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ծիծեռնակաբերդի խճուղի հ. 2/3 հասցեում նախատեսվող «Յուվենտուս» ակադեմիան միավորում է ժամանակակից ճարտարապետությունը, սպորտային ենթակառուցվածքները և կանաչապատ հանրային տարածքները։ Հրազդան մարզադաշտի հարևանությունը երկխոսություն է ստեղծում քաղաքի մարզական ժառանգության և նոր համալիրի միջև։

Համալիրն ընդգրկում է երկու ստորգետնյա և չորս վերգետնյա հարկերով տրիբունայի մասնաշենք, գլխավոր ֆուտբոլային դաշտ և չորս օժանդակ խաղադաշտեր։ Մասնաշենքում նախատեսված են ավտոկայանատեղի, հանդերձարաններ, հասարակական ու սպասարկման տարածքներ և լոջաներ։ Ճարտարապետական հորինվածքի առանցքային տարրը դաշտից սկիզբ առնող տանիքային վազքուղին է, որը հետագայում կապվելու է ակադեմիայի մյուս մասնաշենքերի տեռասներին՝ ձևավորելով շարունակական տարածական համակարգ։

Նախագծի հիմքում մարզումների, կրթության և շփման համար հարմարավետ ու մատչելի միջավայրի ստեղծումն է՝ սպորտը, ճարտարապետությունն ու բնությունը միավորելով մեկ ամբողջական համալիրում։

1-2. Եռաչափ տեսքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրով
3. Գլխավոր հատակագիծ
4-5. Մանրակերտ
6. Էսքիզ
7. Եռաչափ տեսքը թռչնի թռիչքից
8. «Հրազդան» մարզադաշտի հայեցակարգի և «Յուվենտուս» մարզադպրոցի ծավալատարածական հորինվածքի կոնցեպտուալ ընդհանրությունները
9-12. «Յուվենտուս» մարզադպրոցի բացման արարողության լուսանկարներ
13. Շինության տեսքը՝ Ծիծեռնակաբերդի խճուղուց։